Մեր մասին
«Ամպլիկոն» ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և առանձին դեպքերում՝ բացառիկ լաբորատոր հետազոտություններ։ Հիմնադրվել է 2023 թ․ Արմավիր քաղաքում։ Հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում և գիտական կոչում ունեցող մասնագետներ։
«Ամպլիկոն» լաբորատորիան տրամադրում է ճշգրիտ և բարձրորակ տարատեսակ լաբորատոր ծառայություններ։ Մեր նպատակն է Հայաստանի բնակչության համար հասանելի դարձնել ոլորտի համաշխարհային նվաճումները։
Ընտրելով մեզ՝ համոզված եղեք, որ ընտրել եք լավագույն որակը։
Մեր աշխատանքը մեծապես ձևավորվում է մեր հիմնական արժեքներով (our work is heavily shaped by ourcore values)
01.
Ճկունություն (Flexibility)
Մենք մշտապես ուսումնասիրում ենք բուժառուների կարիքները և ձգտում բավարարել դրանք՝ տրամադրելով համապատասխան հետազոտություններ։
02.
Ճշգրտություն և զգայունություն (Accuracy and sensitivity)
Համապատասխան հետազոտական մեթոդների և սարքավորումների ընտրությունը կոչված է բուժառուներին տրամադրել ճշգրիտ և բարձր զգայունություն ունեցող արդյունքներ։
03.
Մշտական զարգացում (Continuous development)
Ունենալով մեր կազմում գիտահետազոտական փորձ ունեցող մասնագետներ, մենք շարունակաբար մշակում և ներմուծում ենք նորանոր հետազոտական մեթոդներ՝ բուժառուների կարիքները հոգալու նպատակով։
04.
Հարգանք և կարեկցանք (Respect and compassion)
Մենք ձգտում ենք հասկանալ և հոգ տանել բուժառուների և գործընկերների կարիքների ու ցանկությունների մասին: Հարգանքը մեր հաճախորդների հանդեպ մեր կարևորագույն կարգախոսներից է։